Վրեժխնդրությունն Աստծունն է

«Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի՛ արեք, սիրելինե՛ր, այլ բարկության տեղ տվեք, որովհետև գրված է. «Վրեժխնդրությունն իմն է. Ես հատուցումը կտամ, — ասում է Տերը»»: Հռոմեացիների 12.19

Երբ մեզ բարկացնում են, սատանան սիրում է մեզ վրդովված պահել: Ողորմությամբ և ներմամբ արձագանքելը ճիշտ հակառակն է նրա, ինչ սատանան ուզում է, որ դու անես, որովհետև դա տապալում է քեզ վրդովված պահելու նրա ծրագիրը: Սա ինքնըստինքյան տեղի չի ունենում, ու միշտ չէ, որ հեշտ է, սակայն երբ մենք անենք այն, ինչ կարող ենք, Աստված կանի այն, ինչ չենք կարող:

Երբ որևէ մեկը բարկացնում և նեղացնում է մեզ, մեզանից շատերի համար բնական արձագանքը նրան պատասխան տալն է: Բայց եթե նրան պատասխան տաս, իրականում ի՞նչ կշահես: Դու միայն ավելի կբարկացնես նրան, ու նա միգուցե փորձի կրկին հատուցել քեզ: Այս ցիկլը երբեք չի ավարտվի:

Եթե մենք կառչենք բարկությունից, հիմար կլինենք: Մենք պետք է բարկությունը և այն պատճառող մարդկանց հանձնենք Աստծուն ու թույլ տանք, որ Նա հոգ տանի դրա մասին: «…Վրեժխնդրությունն իմն է. Ես հատուցումը կտամ, — ասում է Տերը»:

Վստահի՛ր Աստծուն, և Նա հոգ կտանի քեզ համար ու կպաշտպանի քեզ: Դու չես կարող փոխել այն, ինչ եղել է, սակայն երբ դա հանձնես Աստծուն, Նա կօգտագործի այն՝ ինչ-որ լավ բան անելով քո կյանքում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հավատում եմ, որ վրեժխնդրությունը Քոնն է, ու մարդկանց բարկությամբ պատասխան տալը այն չէ, ինչ Դու ուզում ես, որ ես անեմ: Ես իմ բարկությունը տալիս եմ Քեզ ու վստահում, որ Դու հոգ կտանես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon