Աստվածաշունչն Աստծո անսխալական Խոսքն է՝ ներշնչված Սուրբ Հոգու կողմից. այն ներառում է մարդկային խնդիրների բոլոր պատասխանները:
Բ Տիմոթեոս 3.16,17 և Բ Պետորս 1.20,21
Գոյություն ունի մեկ Աստված, Ով հավիտենության մեջ արտահայտվում է երեք Անձերի միջոցով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի:
Հովհաննես 10.30, Հովհաննես 14.26, Փիլիպեցիների 2.5-7
Աստված Սեր է, և Նա սիրում է բոլոր մարդկանց: Նրա փափագն է` օգնության ձեռք մեկնել աղքատներին, ճնշվածներին, որբևայրիներին և բժշկել կոտրված սրտերը:
Սաղմոս 68.5,6, տե՛ս Հովհաննես 4.16
Մարդն արարված է Աստծո պատկերով, բայց հեռացած է Աստծուց` մեղքի պատճառով: Առանց Հիսուսի չենք կարող շփում ունենալ Աստծո հետ:
Ծննդոց 1.26, Ա Տիմոթեոս 2.5
Փրկության միջոցով, որը Աստծո կողմից մարդկանց տրված ձրի պարգև է, մենք կարող ենք անձնական շփում ունենալ Աստծո հետ: Փրկությունը մեր գործերի արդյունքը չէ, այն հասանելի է միայն Աստծո բարեհաճության շնորհիվ, որը գործերով վաստակել չենք կարող: Ընդունելով մեր մեղքերը, հավատալով Քրիստոսի մահվանն ու հարությանը, Նրան Տեր ու Փրկիչ ընդունելով՝ մենք կանցկացնենք հավիտենությունը Տիրոջ հետ:
Եփեսացիների 2.8,9, Հռոմեացիների 5.1, Հռոմեացիների 3.24
Մենք հավատում ենք ջրի մկրտությանը՝ ինչպես Հիսուսը մեզ ուսուցանեց ու ցույց տվեց: Դա՛ է միջոցը, որով հավատացյալները նույնանում են Քրիստոսի մահվանը, թաղմանն և հարությանը:
Մատթեոս 28.19, Հռոմեացիների 6.4, Մատթեոս 3.13-17
Սուրբ Հոգու մկրտությունը պարգև է Աստծուց: Այն օգնում է հավատացյալին` զարգացնել Քրիստոսի բնավորությունը և ամեն օր ապրել Աստծո կամքի մեջ:
Մատթեոս 3.11, Գործք առաքելոց 2.4
Աստված բոլոր հավատացյալներին հոգևոր պարգևներ է տալիս: Դրանց նպատակն է` Աստծո ժողովրդին` եկեղեցուն զորացնել և անհավատներին Աստծո գոյությունն ու զորությունն ապացուցել: Հոգու պարգևները մինչև այսօր գործում են:
Ա Կորնթացիների 12.4-11, Ա Պետրոս 4.10
Սրբացումը գործընթաց է, որը թույլ է տալիս, որ Աստծո բնավորությունը զարգանա մեր մեջ:
Հռոմեացիների 6.19, Գաղատացիների 5.22-25
Աստվածային բժշկությունն այսօր գործում է մարդկանց կյանքում Հիսուսի շնորհիվ, Ով Բժշկողն է: Բժշկությունը վերաբերում է` ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր, հուզական ու հոգևոր վերականգնմանը:
Ղուկաս 9.11, Մատթեոս 9.35, Գործք առաքելոց 10.38, Մատթեոս 10.1
Ըստ Աստվածաշնչի՝ դժոխքն իրական վայր է: Այն տառապանքի ու Աստծուց հավիտյան բաժանման վայրն է այն մարդկանց համար, ովքեր մահանում են՝ առանց Քրիստոսին ընդունելու: Աստծո փափագն է, որ ոչ ոք Իրենից հավիտյան առանձնացված չմնա: Ահա թե ինչու Նա երկիր ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:
Եբրայեցիների 9.27, Հայտնություն 20.12-15, Հովհաննես 3.6-18
Հիսուսը կվերադառնա ու կտանի նրանց, ովքեր Իրեն որպես Փրկիչ են ընդունել, որպեսզի հավիտենությունը միասին անցկացնեն:
Գործք առաքելոց 1.11, Ա Թեսաղոնիկեցիների 4.13-17, Եբրայեցիների 9.28