Ասա՝ «ցտեսություն» ամոթին

«Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն, ով որ հավատա Նրան, չի ամաչի»»: —Հռոմեացիների 10.11

Երբ մարդ ունենում է ամոթի վրա հիմնված էություն, ինչպես ես ունեի, դա դառնում է բազմաթիվ ներքին բարդ խնդիրների աղբյուր կամ արմատ: Դրանցից են՝ ընկճվածությունը, միայնակությունը, մեկուսացվածությունը և օտարացումը: Բոլոր տեսակի կպչուն խանգարումները արմատացած են ամոթի մեջ. թմրամոլություն, հարբեցողություն, այլ տեսակի քիմիական կախվածություններ, սնվելու հետ կապված խանգարումներ, ինչպիսիք են՝ բուլիմիան, անորեքսիան և ճարպակալումը, փողային կախվածություն, ինչպիսիք են՝ ժլատությունը և խաղամոլությունը, բոլոր տեսակի սեռական այլասերումները. ցուցակն անվերջ է:

Որոշ մարդկանց համար աշխատամոլությունը նույնպես ամոթի արդյունք է: Կան մարդիկ, ովքեր այնքան աշխատամոլ են, որ երբեք չեն կարողանում վայելել կյանքը: Եթե նրանք գիշեր-ցերեկ չաշխատեն, իրենց անպատասխանատու կզգան: Իրականում, որոշ մարդիկ այնպիսին են, ինչպիսին ես էի. եթե նրանք զվարճանում են, դրա համար իրենց մեղավոր են զգում:

Միգուցե դու պայքարում ես աշխատամոլության դեմ, ինչպես ես, կամ միգուցե ունես ամոթի վրա հիմնված այլ պայքար: Գլխավոր միտքն այն է, որ ամոթը կարող է կործանել մեզ:

Բայց մենք չպետք է թույլ տանք դա: Երբ հավատում ենք Աստծուն ու մեր կյանքը տալիս Նրան, Նա հեռացնում է մեր ամոթը: Հիսուսը մահացավ, որ մեզ մաքրի մեղքից ու ծածկի մեր սխալները, որպեսզի մենք կարողանանք ապրել Աստծո ներկայության մեջ՝ որպես Իր զավակներ:

Եթե ամոթը հարձակվում է քեզ վրա, ժամանակն է, որ հիշես այս ճշմարտությունը. Աստված սիրում է քեզ, ու եթե դու հավատաս, նվիրվես, վստահես ու ապավինես Նրան, Նա կհեռացնի քո ամոթը:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես գիտեմ, որ երբ հավատում եմ Քեզ, հարկ չկա, որ ապրեմ ամոթով: Շնորհակալություն, որ հեռացնում ես իմ ամոթը, որպեսզի ես կարողանամ ազատորեն ապրել Քո ներկայության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon