
«…որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում»: —Ա Թագավորաց 16.7
Ես սովորություն ունեի դատել մարդկանց՝ ըստ նրանց հագուստի: Ես մտածում էի, որ չպետք է ջինս կրեմ՝ համաժողովներում սովորեցնելիս, բայց մի անգամ որդիս ինձ ասաց. «Դու իրապե՞ս կարծում ես, թե Աստված «պոլիեսթերն» ավելի է օծում, քան «դենի՞մը» (ջինսի կտոր)»:
Մի քանի նմատատիպ դեպքեր ստիպեցին ինձ գիտակցելու, որ ես կառչել էի կրոնական մոտեցումից, մինչդեռ Աստված ցանկանում էր, որ ես թարմացնեի իմ հայացքը, որպեսզի ավելի շատ մարդկանց հասնեի:
Անշուշտ լավ է գեղեցիկ հագնվելը, երբ եկեղեցի ես գնում: Սակայն կարևորն այն է, որ մենք այնքան չկենտրոնանանք արտաքին տեսքի վրա, որ կորցնենք մեր գլխավոր նպատակը՝ Աստծո հետ մտերիմ, անձնական փոխհարաբերություններ ձևավորելը:
Աստված պարզապես ցանկանում է, որ մենք հաղորդություն ունենանք Իր հետ, որը նշանակում է հաղորդակցվել Նրա հետ ամբողջ օրվա ընթացքում, ինչպես դա անում ենք մեր մտերիմ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Նրան այդքան էլ չի հետաքրքրում արտաքին տեսքը…այլ միայն իրական փոխհարաբերությունը:
Ժամանակ անցկացրո՛ւ Նրա հետ՝ գոհանալով այն ամենի համար, ինչ Նա արել է և անում է քո կյանքում: Ունեցի՛ր իրական փոխհարաբերություն Նրա հետ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ ունենալու Քո վերաբերմունքը արտաքին տեսքի վերաբերյալ: Օգնի՛ր ինձ չդատելու ուրիշներին, ովքեր չեն հագնվում այնպես, ինչպես ես եմ կարծում, որ պիտի հագնվեն, և օգնի՛ր ինձ զարգացնելու ուժեղ ներքին փոխհարաբերություն Քեզ հետ: