Աստված գործում է մարդկանց միջոցով

« Եվ ոչ թե որքան որ հույս ունեինք, այլ իրանց անձերն էլ տվին առաջ Տիրոջը և ապա մեզ՝ Աստծո կամքով»— Բ Կորնթացիների 8.5

Մի առավոտ, երբ իմ հանգիստ ժամանակն էի անցկացնում Տիրոջ հետ, Նրան ասացի. «Ինչպե՞ս կարող ես հանդուրժել՝ աշխարհում տեսնելով այս բոլոր ցավերը, այդ թվում՝ սովամահ երեխաներ, մարդկային առևտուր, ցեղասպանություն, անարդարություն, քայքայում, աղքատություն, և որևէ բան չանել»:

Ես դա չասացի որպես դժգոհություն կամ այն պատճառով, որ հարցականի տակ էի դնում Նրա անարատությունը: Ես նույնիսկ չգիտեի, որ իսկապես պատասխան կստանայի. ես պարզապես հարցրի Նրան: Նրա պատասխանն անմիջապես եկավ. «Ես գործում եմ մարդկանց միջոցով: Ես սպասում եմ, որ Իմ ժողովուրդը վեր կկենա և ինչ-որ բան կանի»:

Ես ու դու բանակի՝ Քրիստոսի մարմնի մաս ենք, և յուրաքանյուրս իր մասը պետք է անի այս աշխարհը փոխելու համար: Աստված ցանկանում է գործել մեր միջոցով, և Նա կոչ է անում մեզ «հագնել» սերը և գործի անցնել:

Բ Կորնթացիների 8-րդ գլխում Պողոսը խոսում էր այն մասին, թե ինչպես էին Մակեդոնիայի եկեղեցիները տալիս՝ ասելով. «Բայց առաջ իրենց անձերը տվեցին Տիրոջը և ապա մեզ (որպես Նրա գործակալների)` Աստծո կամքով (ամբողջովին անտեսելով իրենց անձնական շահերը՝ նրանք տվեցին, որքան հնարավոր էր՝ իրենց դնելով մեր տրամադրության տակ, որպեսզի ուղղորդվեին Աստծո կամքով)…» (AMP):

Սա պարզապես ապշեցնում է ինձ, որովհետև նրանք միայն իրենց գումարները չտվեցին, նրանք տվեցին իրենց անձերը: Աստված կոչ է անում մեզ ապրելու նույն եղանակով: Տիրոջ համար գործող մեկ մարդն ունի մեծ փոփոխություն բերելու կարողություն: Այսպիսով՝ ինչպե՞ս ես քո անձը տալու Տիրոջը և լինելու Նրա գործակալն այսօր:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հրավիրում եմ Քեզ, որ գործես իմ միջոցով: Ես ընտրում եմ մի կողմ դնել եսասիրությունը և վերցնել սերը, որպեսզի կարողանամ օգտագործվել Քո կողմից՝ աշխարհը փոխելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon