
«Սիրելինե՛ր, իրար սիրենք, որ սերն Աստծուց է, և ամեն, ով որ սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.7
Որքան մտորում ենք մեր հանդեպ Աստծո անվերապահ սիրո շուրջ, այնքան սկսում ենք իրապես վերապրել այն: Հորդորում եմ, որ սովորեք գիտակցել և տեղյակ լինել այն սիրուց, որ Աստված տածում է ձեր հանդեպ: Պողոսը Եփեսացիների 3-րդ գլխում աղոթում էր, որ մարդիկ վերապրեին այդ սերը: Սա այն կյանքն է, որով Աստված ցանկանում է, որ ապրենք. կյանք, որտեղ մենք իսկապես ճանաչում և վերապրում ենք Աստծո՝ երբեք չվերջացող, անվերապահ սերը:
Ես սկսեցի գիտակցել Աստծո սերն իմ հանդեպ՝ սովորելով սուրբգրային խոսքեր Նրա սիրո մասին: Ամիսներ շարունակ մտորում էի դրանց շուրջ և դավանում, և ամեն ժամանակ Նրա անվերապահ սիրո հայտնությունն ավելի ու ավելի իրական էր դառնում ինձ համար: Նույնը կարող է կատարվել ձեզ հետ: Եթե ուսումնասիրեք Աստծո Խոսքը՝ ապավինելով Հոր սիրո յուրաքանչյուր խոստմանը, կսովորեք ապրել կյանք փոխող այն հայտնությամբ, որ դուք սիրված եք: Մտածե՛ք դրա մասին այսպես. ձեր կյանքում չկա մի պահ, որ սիրված չլինեք: