«…երբ որ տեսնեք ձեր Տեր Աստծո ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին նրան տանելիս, դուք էլ ձեր տեղերից չվեցե՛ք և նրա ետևից գնացե՛ք»: —Հեսու 3.3
Արդյո՞ք դու հենց հիմա նոր հնարավորությունների առջև ես կանգնած: Ինչ հնարավորություններ էլ դրանք լինեն, միշտ կարևոր է «գնալ տապանակի ետևից»: Ի՞նչ նկատի ունեմ դա ասելով: Երբեմն մենք կառչում ենք կյանքի հին, հնացած իրավիճակներից, որովհետև դրանք հարազատ են մեզ, և իրականում վախենում ենք ոտք դնել չհետազոտված տարածքներ: Լինում են նաև այնպիսի պահեր, երբ զգում ենք, որ մեր առջև ինչ-որ նոր բան կա ու ցանկանում ենք ոտք դնել դրա մեջ նախքան այն ժամանակը, որ Աստված սահմանել է դրա համար:
Հեսու 3.3-ում Աստված խոսում է Իսրայելի հետ Ուխտի տապանակի ետևից գնալու մասին: Տապանակը ներկայացնում է Աստծո օծությունը…Աստծո ներկայությունը…Աստծո կամքը: Մեզ համար շատ կարևոր է սովորել հետևել Աստծո կամքին, այլ ոչ թե մեր կամ ուրիշների կամքին:
Աստված ծրագիր ունի ինձ ու քեզ համար, ու այդ ծրագիրը բացահայտելու միակ ճանապարհը տապանակին կամ Աստծո կամքին և ոչ թե մեր մարմնին, ուրիշ մարդկանց կամ մեր զգացմունքներին հետևելն է:
Հիշի՛ր այսօր, որ ինչ կամք էլ Աստված ունենա քեզ համար, Նա քեզ համար ճանապարհ կհարթի այն իրականացնելու համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ինչպես իսրայելցիները, ես գիտեմ, որ կարիք ունեմ «հետևելու տապանակին»: Կարևորը ոչ թե նոր հնարավորությունների ժամանակն է, այլ Քո կամքը: Երբ հետևեմ Քեզ, գիտեմ, որ ճանապարհ կհարթես Քո ծրագիրն իմ կյանքում իրականացնելու համար: