
«Եվ Հիսուսն Իր մոտ մի երեխայի կանչելով՝ նրան կանգնեցրեց նրանց մեջտեղը: Եվ ասաց. «Ճշմարի՛տ ասում եմ ձեզ. եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի Երկնքի արքայությունը»»: ՄԱՏԹԵՈՍ 18.2,3
Երեխաներն առանձնանում են իրենց պարզությամբ: Նրանք մշտապես տեղյակ են պահում, թե ինչի կարիք ունեն, վազում են ձեր գիրկը, երբ վախենում են, և համբուրում են ձեզ՝ երբեմն առանց ակնհայտ պատճառի: Երեխաների հետ հաղորդակցվելը կազդուրիչ է, որովհետև նրանք չեն թաքցնում իրենց վախերը կամ զգացմունքները:
Ես հավատում եմ, որ Աստված ցանկանում է, որ այդպես լինենք, երբ խոսում ենք Իր հետ: Նրան հաճելի է, երբ մոտենում եք Իրեն մանկական պարզությամբ և հավատքով: Ինչպես երեխաները հակված են լիովին վստահելու իրենց ծնողներին, այնպես էլ մենք կարող ենք ազնվորեն և խանդավառությամբ վստահել Աստծուն: Ձեր սիրտը բացե՛ք Նրա առջև և հիշե՛ք՝ դուք կարող եք վստահել Նրան ամեն ինչ և իմանալ, որ Նա հոգ է տանում ձեզ համար:
Տերը չի փնտրում բարդ փոխհարաբերություններ: Նա փնտրում է անկեղծ սրտեր և մանկական հավատք: Դուք կարող եք հայտնել Աստծուն, թե ինչ եք ցանկանում (տե՛ս Փիլիպ. 4.6), և կարող եք վազել Նրա մոտ, երբ վախենում եք (տե՛ս Սաղմ. 91.1-7): Աստված ցանկանում է, որ ազատ զգաք Նրա հանդեպ ձեր զգացմունքներն արտահայտելու և Նրա հետ ձեր սիրտը կիսելու հարցում: Որքան մոտենում եք Աստծուն մանկական հավատքով, այնքան ավելի սերտ փոխհարաբերություն եք կառուցում Նրա հետ: