«Ամեն բան օրինավոր (թույլատրելի) է ինձ, բայց ամենն օգուտ չէ (լավ, նպատակահարմար և շահավետ չէ՝ այլ բաների հետ հաշվի առնելով). ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես չպիտի որևէ բանի ծառա դառնամ կամ դրա իշխանության տակ լինեմ» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 6.12):
Աստված ունի հրաշալի ծրագիր՝ լիովին և անսահմանորեն օրհնելու մեզ, բայց Նրա ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է լիովին և անսահմանորեն հնազանդվենք Նրան: Մենք Աստծո օգնության կարիքն ունենք՝ Նրա օրհնությունների ճանապարհին մնալու համար: Խնդրի՛ր, որ Նա լրջորեն աշխատի քեզ հետ այն բնագավառներում, որոնք չեն գոհացնում Նրան, և արագ արձագանքի՛ր ու հնազանդվի՛ր Նրա ցուցումներին:
Աստված Իր Սուրբ Հոգին դնում է մեր մեջ՝ կատարյալ խաղաղության մեջ առաջնորդելու համար: Եթե լսենք Նրան, իմաստուն որոշումներ կկայացնենք և կվայելենք Նրա խաղաղությունը: Այսօրվա խոսքում տեսնում ենք, որ շատ բաներ թույլատրելի են, սակայն օգտակար չեն մեզ համար, և իմաստուն չէ թույլ տալ, որ որևէ բան մեր կյանքում դառնա վերահսկող գործոն:
Մենք կարող ենք շատ բաներ անել, բայց դրանք չեն լինի լավագույն ընտրությունը կամ չեն բերի լավագույն արդյունքը: Պողոսն ասաց, որ մենք պիտի լավագույնն ընտրենք (տե՛ս Փիլիպեցիների 1.10): Աստված չի պատրաստվում տալ մեզ գերբնական հայտնություն մեր յուրաքանչյուր քայլի վերաբերյալ, բայց Նա տալիս է մեզ Իր Խոսքն ու իմաստությունը և ակնկալում, որ կապրենք դրանցով: Մի՛ եղիր միջակ՝ հուսալով, թե մեծ արդյունքների կհասնես, փոխարենը՝ ընտրի՛ր լինել գերազանց՝ իմանալով, որ գոհացնում ես Աստծուն:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գերազանց ընտրությունները բերում են գերազանց արդյունքներ: