«Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում, և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.17
Շատերն ունեն անվստահության զգացում իրենց հանդեպ, որովհետև չեն կարողանում ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին կան: Հոգնե՞լ եք ճնշման ենթարկվելուց, դիմակներ կրելուց՝ փորձելով լինել այն, ինչ իրականում չեք: Չէի՞ք ցանկանա ապրել ազատ, ընդունված լինել այնպիսին, ինչպիսին կաք՝ առանց լարվելու, և փորձել լինել այն, ինչ, իրականում, չգիտեք, թե ինչպես լինեք:
Աստծո օգնությամբ մենք կարող ենք հասկանալ, որ մեր արժեքը ոչ թե մեր գործերի մեջ է, այլ նրանում, թե ով ենք մենք Աստծո մեջ: Նա ցանկանում է, որ մոտենանք Իրեն այնպիսին, ինչպիսին կանք, և վստահենք, որ Նա կօգնի մեզ դառնալու այն ամենը, ինչ ցանկանում է, որ լինենք:
Սատանայի ծրագիրն է խաբել մեզ, որպեսզի մեր արժեքը հիմնենք մեր գործերի վրա և կենտրոնացած մնանք մեր սխալների ու թերությունների վրա: Նա ուզում է, որ մենք ցածր կարծիք ունենանք մեր մասին, որպեսզի հեռու քաշվենք Աստծուց, լինենք թշվառ և անկարող ընդունելու Նրա օրհնությունները, որովհետև չենք կարծում, որ արժանի ենք դրանց:
Այնքան կարևոր է ունենալ արժեքավոր և Քրիստոսում վստահ լինելու դրական զգացում: Որոշո՛ւմ կայացրեք ընդունելու ինքներդ ձեզ, որովհետև դա այն է, ինչ Հիսուսն արդեն արել է: Նա երբեք չի մերժի նրան, ով կգա Իր մոտ: Դուք մեծապես սիրված և գնահատված եք: