«Հենց սրա համար ինքս ինձ վարժեցնում եմ և ջանք եմ անում (ճնշելով մարմինս, սպանելով մարմնի ցանկությունները, կրքերը և աշխարհիկ ցանկությունները), որ ամեն ժամ մաքուր (անխախտ, անմեղ) խղճմտանք ունենամ Աստծո առջև և մարդկանց առջև»: ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 24.16, AMP
Աստծո հետ մտերիմ լինելու ճանապարհներից մեկը սիրտը զգայուն պահելն է: Զգայուն խղճմտանքն օգնում է, որ ավելի մոտ լինենք Աստծուն: Մենք զգայուն ենք դառնում Նրա հպմանը և հեշտությամբ կարողանում ենք զանազանել, թե երբ է մեր վարքագիծը ճիշտ, և երբ է այն սխալ: Այնուհետև արագ ապաշխարում ենք և լիովին վերականգնվում Աստծո հետ հրաշալի, թարմացնող հաղորդակցության համար:
Մի՛ վատնեք ձեր ժամանակը՝ անհնազանդության համար պատճառաբանություններ բերելով: Երբ Աստված ցույց է տալիս, որ ինչ-որ սխալ եք արել, պարզապես ասեք. «Դու ճիշտ ես, Տե՛ր, ես սխալ եմ: Ես չունեմ արդարացում, ուստի, խնդրում եմ, ների՛ր ինձ և օգնի՛ր, որ չկրկնեմ»:
Սա զարմանալիորեն կօգնի ձեզ պահպանելու զգայուն խղճմտանք Աստծո հանդեպ: Աստծո հանդեպ զգայուն լինելը հնարավորություն է տալիս՝ զգայուն լինենք մարդկանց հանդեպ: Աշխարհը լցված է ծեծված, վիրավորված և կոտրված մարդկանցով, որոնք Աստծո բարության և սիրառատ հպման կարիքն ունեն: Թող Աստված ձեր միջոցով դիպչի նրանց: