Թող քո լույսը լուսավորի

Թող քո լույսը լուսավորի

«Թող ձեր լույսը այնպես լուսավորի մարդկանց առաջին, որ ձեր բարոյական գերազանցությունը և ձեր գովելի, ազնվական և բարի գործերը տեսնեն ու ճանաչեն ու պատվեն ու փառաբանեն ու մեծարեն ձեր Հորը, որ երկնքում է»: —Մատթեոս 5.16, AMP

Հռչակավոր փիլիսոփա և հռետոր Էդմունդ Բուրկեն ասել է. «Չարի հաղթանակի համար ընդամենը հարկավոր է, որ բարի մարդիկ ոչինչ չանեն»: Դա ճշմարիտ է: Ոչինչ չանելը հեշտ է, բայց նաև՝ վտանգավոր: Երբ չարի դեմ դիմադրություն չկա, չարը կշատանա:

Մենք բոլորս ընկնում ենք սխալ բաների համար գանգատվելու ծուղակը: Սակայն դժգոհությունը ոչինչ չի անում՝ բացի մեզ ավելի հիասթափեցնելուց: Այն ոչինչ չի փոխում, որովհետև դրանում ոչ մի դրական զորություն չկա:

Պատկերացրո՛ւ, թե ինչ խառնաշփոթ կլիներ աշխարհում, եթե Աստված միայն ու միայն դժգոհեր այն ամենի համար, ինչ սխալ ընթացք էր ստացել աշխարհի արարումից ի վեր: Բայց Հայրը չի գանգատվում: Նա շարունակում է բարի լինել և գործել հանուն արդարության: Չարը հզոր է, սակայն բարին առավել հզոր է:

Մենք կարիք ունենք կանգ առնելու և գիտակցելու, որ Աստված ընտրել է գործել այս երկրի վրա Իր զավակների՝ իմ ու քո միջոցով: Նրա լույսը մեր ներսում է, և մենք չենք կարող ոչինչ չանել: Մենք պետք է թույլ տանք, որ մեր լույսը փայլի՝ անկախ ամեն ինչից, քանի դեռ ապրում ենք ու բարիք գործում Նրա անունով:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, շատ հեշտ է նստել ու ոչինչ չանել, սակայն շատ ավելի լավ է ջանասիրաբար թույլ տալ, որ Քո լույսը փայլի: Օգնի՛ր ինձ, որ հակառակ կանգնեմ թշնամուն ու գործեմ Քո բարությամբ ամեն հնարավորության դեպքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon