Հանձնել կյանքի քննությունները

Հանձնել կյանքի քննությունները

«…Հաստատի՛ր (անզիջում) արդարին (նրան, ով ուղիղ և ներդաշնակության մեջ է Քեզ հետ), որովհետև Դու սրտեր, հույզեր ու երիկամունքներ քննող ես, ո՛վ արդար Աստված»:  — Սաղմոս 7.9, AMP

Կյանքը լի է մարտահրավերներով, որոնք ստուգում են մեր վճռականությունը և հավատքն առ Աստված: Անկախ նրանից՝ բախվում ենք չարի վերահաս վտանգին, թե ամենօրյա իրարանցումների, մեր բնավորության որակը պարբերաբար փորձվելու է:

Մեծ սխալ կլինի անտեսել այն փաստը, որ Աստված ստուգում է մեր սրտերը, զգացմունքներն ու մտքերը: Ի՞նչ է նշանակում ստուգել ինչ-որ բան: Դա նշանակում է ճնշում գործադրել տվյալ բանի վրա՝ տեսնելու, թե արդյոք այն կանի այն ամենը, ինչ իր մասին ասում են: Արդյո՞ք այն կդիմանա լարվածությանը: Արդյո՞ք կգործի այնպես, ինչպես իր արտադրողն է ասում: Արդյո՞ք այն իսկական է, երբ չափվի որակի իրական չափանիշներով:

Աստված նույնը մեզ հետ է անում:

Դու այսօր փորձվո՞ւմ ես: Բանալին Աստծուն վստահելն է, նույնիսկ եթե ոչինչ չես հասկանում: Իրականում Աստծուն վստահել երբեմն նշանակում է, որ կլինեն չպատասխանված հարցեր, սակայն երբ դու առաջ մղվես, չնայած քո կասկածներին, Նա քեզ կբարձրացնի և ուժեղ կդարձնի:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, երբ ստուգվեմ, ես ուզում եմ պատրաստ լինել դիմակայելու ճնշմանը՝ հետևելով Քեզ՝ անկախ ամեն ինչից: Օրեցօր ցո՛ւյց տուր ինձ ինչպես ապավինել Քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ կռիվ եմ տալիս չպատասխանված հարցերի հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon