Հիսուսի անվան հսկայական զորությունը

«Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց Նրան, և Նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների և երկրավորների և երկրի տակ լինողների »: Փիլիպեցիների 2.9-11

Շատ մարդիկ, այդ թվում՝ քրիստոնյաները, գաղափար չունեն այն հսկայական զորության մասին, որ կա Հիսուսի անվան մեջ:

Դու երբևէ մտածե՞լ ես անվան կարևորության մասին: Մարդու անունը ներկայացնում և անձնավորում է նրա բնավորությունը՝ նրան առանձնացնելով մնացած բոլորից: Երբ մենք որևէ մեկին կանչում ենք նրա անունով, ինչ-որ բան ենք հռչակում այդ մարդու մասին:

Նույն կերպ, երբ տալիս ենք Հիսուսի անունը, մենք պարզապես անուն չենք ասում: Մենք հռչակում ենք մի անուն, որը զորություն է մարմնավորում՝ ոչ թե մարդկային զորություն, այլ Աստծո ողջ զորությունն ու իշխանությունը (տե՛ս Կողոսացիների 2.9-10):

Երբ տալիս ենք այդ անունը, նկարագրում ենք այդ Անձնավորությանը: Հիսուս նշանակում է «Փրկիչ», ու մենք կոչում ենք Նրան համաձայն այն բանի, ինչ Նա անում է մեզ համար. Նա փրկում է մեզ մեղքից, մեր անհաջողություններից ու հանգամանքներից, որոնք Իր կամքի մեջ չեն (տե՛ս Մատթեոսի 1.21):

Շատ մարդիկ ուզում են հոգևոր զորություն վերապրել, սակայն չեն հասկանում, որ դա բաց թողնելու համար պետք է հավատքով ասեն Հիսուսի անունը: Այդ հրաշալի անունը տրվել է նրանց, ովքեր հավատում են: Որպես Աստծո զավակ՝ այսօր հավատքով ասա՛ Նրա անունը:

Աղոթքի սկիզբ

Հա՛յր Աստված, ես հավատքով հռչակում եմ Հիսուսի անունը իմ կյանքի յուրաքանչյուր հանգամանքի վրա: Շնորհակալություն Քո Որդու փրկարար զորության համար:  

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon