
«Որ առանց hույսի՝ հույսով հավատաց՝ թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեց… Եվ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով և Աստծուն փառք տվեց»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 4.18-20
Մեր ծառայության մեջ ամեն տարի մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց օգնել և հավատում ենք, որ Աստված ուզում է, որ աճենք: Բայց նաև գիտակցում ենք, որ եթե Աստված ունի այլ ծրագիր, ու եթե տարին ավարտենք առանց աճի, մենք թույլ չենք տա, որ այդ իրավիճակը վերահսկի մեր ուրախությունը:
Մենք հավատում ենք շատ բաների համար, բայց դրանցից առավել, հավատում ենք Մեկին: Այդ Մեկը Հիսուսն է: Միշտ չէ, որ գիտենք, թե ինչ է տեղի ունենալու: Պարզապես գիտենք, որ ամեն բան բարուն գործակից է լինելու մեզ համար:
Գրված է, որ Աբրահամը, գնահատելով իր իրավիճակը (նա չէր անտեսում փաստերը), հաշվի առավ իր մարմնի ծայրահեղ անզորությունը և Սառայի արգանդի անպտղությունը: Թեև հույսի համար մարդկային բոլոր պատճառները վերացան, նա հույսով հավատաց: Աբրահամը շատ դրական էր տրամադրված չափազանց բացասական իրավիճակի վերաբերյալ:
Եբրայեցիների 6.19-ում ասվում է, որ հույսը հոգու խարիսխն է: Հույսը այն ուժն է, որ փորձության պահին մեզ հաստատ է պահում: Երբեք մի՛ դադարեք հուսալուց: Մի՛ վախեցեք հուսալուց: Ոչ ոք չի կարող խոստանալ, որ դուք երբեք չեք հիասթափվի: Բայց դուք մշտապես կարող եք ունենալ հույս և լինել դրական: