Հույսի խարիսխ

«…մեր առջև դրած հույսը բռնելու, որ հաստատ և անշարժ խարիսխի պես ունենք մեր անձի համար, որ և մտնում է վարագույրի ներսի կողմն էլ»: Եբրայեցիների 6.18-19

Բոլորս մեր կյանքում անցնում ենք դժվար ժամանակների միջով, և ինչպես նավը փոթորկի մեջ, մենք օգնության կարիք ունենք՝ հաստատ մնալու համար: Նավն ունի խարիսխ, որն օգնում է նրան հաստատուն մնալու, իսկ Աստվածաշունչն ասում է, որ մեր անձի խարիսխը հույսն է:

Երբ ես ու դու մեր հույսն ամուր կերպով դնենք Աստծո և Նրա Խոսքի վրա, միգուցե կզգանք քամին ու ալիքները, սակայն վերջում անշարժ կմնանք:

Փոթորկի ժամանակ հույսը մեզ տալիս է կարողություն նայելու իրերին այնպես, ինչպես դրանք կան, ու վստահ լինելու, որ ինչ-որ լավ բան է կատարվելու: Հույսը շատ հզոր և կարևոր հատկություն է, որն անհրաժեշտ է մեզ հատկապես նեղությունների ժամանակ: Իրականում, ես հավատում եմ, որ դա այն հիմքն է, որի վրա պետք է կառուցվի մեր հավատքը:

Ոչ ոք, անգամ Աստված, չի կարող խոստանալ, որ մենք երբեք ստիպված չենք լինի գործ ունենալ հիասթափության կամ անախորժության հետ: Բայց կարևորն այն է, որ մենք երբեք չենք դադարում հուսալ: Դրական վերաբերմունք ունենալը և կառչելը այն հույսից, որ ունենք Քրիստոսում, մեզ դնում են այն դիրքում, որտեղից կարող ենք տեսնել Աստծո հրաշագործ զորությունը:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես իմ հույսը Քեզ վրա եմ դնում: Քո հանդեպ հավատքը և այն մեծ բաների սպասումը, որ Դու անելու ես իմ կյանքում, ինձ համար խարիսխ են դժվար ժամանակներում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon