«Բայց Դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը»: —Սաղմոս 3.3
Աստված լավ ծրագրեր ունի քեզ համար, ու Նա ցանկանում է, որ դու վայելես քո կյանքը: Նա չի կամենում, որ դու ապրես ծանրության, հուսահատության, ընկճվածության կամ հիասթափության ոգով: Բարի լուրն այն է, որ քո վերաբերմունքն ու աշխարհայացքը կարող են փոխվել, երբ նայես Աստծուն ու թույլ տաս, որ Նա բարձրացնի քեզ:
Սաղմոսերգուն ասում է, որ Աստված իմ ասպարն է, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը: Մտածի՛ր այդ արտահայտության մասին՝ «իմ գլուխը բարձրացնողը»: Երբ որևէ մեկը գլուխը կախ քայլում է, մենք ենթադրում ենք, որ նա տխուր է կամ ընկճված: Եթե դու քեզ այդպես ես զգում, իմացի՛ր այսօր, որ Աստված կարող է բարձրացնել քո գլուխը և քո տրամադրությունը:
Հիշի՛ր, Աստված ունի ապագայի և հույսի լավ ծրագիր մեզանից յուրաքանչյուրի համար: Քանի որ Նա մեզ հետ է, մենք կարող ենք մտածել և խոսել համաձայն Նրա կամքի: Մենք կարող ենք դրական լինել ցանկացած իրավիճակում, որ ի հայտ է գալիս: Երբ մեր հանգամանքները դժվար են ու մարտահրավերային, մենք կարող ենք ակնկալել, որ Աստված դրանցից բարիք կհանի, ինչպես խոստացել է Իր Խոսքում:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, Դու իմ փառքն ես և իմ գլուխը բարձրացնողը: Ես ընտրում եմ սպասել Քեզ: Օգնի՛ր ինձ կենտրոնանալու Քեզ վրա ու վստահելու Քեզ, որպեսզի Քո բարի ծրագրերն այսօր իրականություն դարձնես իմ կյանքում: