Միտք, կամք և զգացմունքներ

Միտք, կամք և զգացմունքներ

«…մենք Քրիստոսի (Մեսիայի) միտքն ունենք և Նրա սրտի մտքերն (զգացմունքներն ու նպատակներն) ենք կիսում» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 2.16):

Երբ հրավիրում ենք Հիսուսին մեր սրտի մեջ, Սուրբ Հոգին բնակություն է հաստատում մեր մեջ: Մեր սրտից, որը մեր էության կենտրոնն է, Սուրբ Հոգին սկսում է իր մաքրագործման աշխատանքը մեր շնչում (միտք, կամք, զգացմունքներ):

Մեր միտքն ասում է, թե ինչ ենք մենք մտածում, այլ ոչ թե՝ ինչ է Աստված մտածում: Սուրբ Հոգին գործում է մեր մեջ, որպեսզի փոխի դա: Մենք պետք է սովորենք մտածել Աստծո պես, լինել անոթներ, որոնք ընդունում են Նրա մտքերը: Պետք է մաքրվենք հին մտքերից, և թույլ տանք, որ Աստծուց եկող նոր մտքերը դառնան մեր մտածողության մասը:

Մեր զգացմունքներն ասում են, թե ինչ ենք մենք զգում, այլ ոչ թե՝ ինչ է Աստված զգում այս կամ այն իրավիճակի, մարդկանց կամ մեր կայացրած որոշումների վերաբերյալ: Համաձայն Սաղմոս 7.9-ի՝ Աստված ստուգում և փորձում է մեր զգացմունքները: Նա աշխատում է մեզ հետ այնքան, մինչև որ սովորում ենք շարժվել ոչ միայն մարդկային զգացմունքներով, այլև Նրա Հոգով:

Մեր կամքն ասում է, թե ինչ ենք մենք ուզում, այլ ոչ թե՝ ինչ է Աստված ուզում: Կամքը գերակշռում է զգացմունքներին և նույնիսկ մտքերին: Մենք կարող ենք կամովի ճիշտ բան անել, նույնիսկ երբ դա անելու ցանկություն չունենք: Մեզ տրված է ազատ կամք, և Աստված որևէ բան չի պարտադրի մեզ: Նա Իր Հոգով առաջնորդում է մեզ՝ անելու այն, ինչը գիտի, որ մեր բարօրության համար է, բայց վերջնական որոշումը մերն է: Աստված ուզում է, որ մշտապես կայացնենք որոշումներ, որոնք համաձայն են ոչ թե մեր, այլ Ի՛ր կամքին:

Երբ այս երեք ոլորտները՝ միտքը, կամքը և զգացմունքները, ենթարկվեն Հիսուս Քրիստոսի իշխանությանը և Սուրբ Հոգու առաջնորդությանը, մենք ավելի ու ավելի հասուն քրիստոնյաներ կդառնանք:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու կարող ես կառավարել քո զգացմունքները՝ փոխանակ թույլ տալու, որ դրանք կառավարեն քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon