«Ուրա՛խ եղեք Տերում ամեն ժամանակ. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.4
Պողոսը համարում էր, որ Աստծո բարությամբ ուրախանալն այնքան կարևոր է, որ Փիլիպեցիների թղթի վերոնշյալ խոսքում նա երկու անգամ ասում է, որ ուրախ լինենք: Հաջորդ խոսքերում նա հորդորում է չվախենալ կամ չանհանգստանալ որևէ բանի համար, այլ աղոթել և գոհանալ Աստծուց ամեն ինչում, այլ ոչ թե այն բանից հետո, երբ ամեն ինչ ավարտված լինի:
Այդքան էլ հետաքրքիր չի լինի, եթե սպասենք, մինչև որ ամեն բան կատարյալ լինի, նախքան կուրախանանք և կգոհանանք: Նույնիսկ դժվարին հանգամանքներում կյանքը վայելել սովորելը Աստծո հետ մտերմանալու ճանապարհներից մեկն է: Պողոսը նաև գրում է, որ մենք «նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց» (Բ Կորնթացիների 3.18): Դա նշանակում է, որ մենք կարող ենք վայելել այն փառքը, որ վերապրում ենք մեր զարգացման յուրաքանչյուր մակարդակին, որովհետև ամեն նոր օր ևս մեկ քայլ է դեպի այն անձնավորությունը, որ Աստված կերտում է մեզ լինելու:
Երբ սկսեցի ծառայությունս, իմ երջանկությունը կախված էր իմ հանգամանքներից: Վերջապես Տերը ցույց տվեց երջանկություն տանող ճանապարհը: Նա տվեց ինձ ճեղքում՝ սովորեցնելով, որ ուրախության լիություն կա Նրա ներկայության, այլ ոչ թե Նրա նվերների մեջ (տե՛ս Սաղմ. 16.11):