«Աստված ընտրեց (միտումնավոր ընտրեց)այն, ինչ աշխարհում հիմար է, որ ամաչեցնի իմաստուններին, և այն, ինչ աշխարհը տկար է անվանում, որ ամաչեցնի ուժեղներին»: —Ա Կորնթացիների 1.27, AMP
Աստված ընտրել է ինձ, որ լինեմ բերան Իր համար և սովորեցնեմ Իր Խոսքը: Մարդիկ լսում են ինձ, որովհետև Աստված օծել է ինձ խոսելու Իր համար. դա Նրա ճակատագրի մի մասն է ինձ համար: Ու Աստված կօծի ցանկացած մարդու, ում միջոցով կընտրի գործել: Դա ներառում է քեզ:
Ո՞ւմ է Աստված օգտագործում: Աստվածաշունչն ասում է, որ Նա ընտրում է քիչ հավանականներին: Նա օգտագործում է ինձ ու քեզ պես հասարակ, սովորական մարդկանց:
Երբ ես սկսեցի քարոզել Ավետարանը, իմ ընկերներից ոմանք մերժեցին ինձ, որովհետև կարծում էին, որ ես չպետք է դա անեմ, քանի որ ես կին եմ: Իրականում նրանք ասացին, որ ես չեմ կարող դա անել:
Սակայն ես անում էի դա, որովհետև Աստված էր ինձ ասել, ու ես վստահում էի, որ եթե Նա ասել է, որ ես կարող եմ, ուրեմն ես կարող եմ դա անել: Նույնը վերաբերում է քեզ: Եթե դու կամենում ես ունենալ նպատակ, որը Նա դնում է քո սրտում, Աստված կարող է ինչ-որ մեծ բան անել քո միջոցով:
Յուրաքանչյուր հասարակ մարդ կարող է հզոր ձևով օգտագործվել Աստծո կողմից: Պարզապես պիտի հավատաս, որ Նա կարող է օգտագործել քեզ ու բավականաչափ համարձակ լինես ընդունելու այն նպատակները կամ տեսիլքը, որ Նա դնում է քո սրտում: Դու ընտրված ես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, քանի որ Դու ընտրել ես ինձ, ես չեմ կասկածի այն ճակատագրին, որ Դու ունես ինձ համար: Շնորհակալություն, որ ինձ տալիս ես նպատակ Քո մեջ: