
«Ահա իշխանություն տվի ձեզ կոխել օձերի և կարիճների վրա և թշնամու բոլոր զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի»: —Ղուկաս 10.19
Հիսուսը չխոստացավ, որ մենք երբեք չենք առնչվի լարված իրավիճակների հետ: Հովհաննեսի 16.33-ում Նա ասաց. «…աշխարհում նեղություն, փորձություններ, լարվածություն և հուսախաբություն կունենաք…» (AMP): Բայց Նա շարունակում է՝ ասելով, որ մենք կարող ենք քաջ լինել, որովհետև Նա հաղթել է աշխարհին:
Այս խոսքը սովորեցնում է մեզ, որ հարկ չկա, որ մենք լարվենք այնպես, ինչպես աշխարհն է լարվում: Քանի որ Հիսուսը աշխարհին զրկել է մեզ վնասելու զորությունից, մենք կարող ենք մեր կյանքում ծառացած մարտահրավերներին վերաբերվել հանդարտ և վստահ կերպով:
Ղուկասի 10.19-ն ասում է. «Ահա իշխանություն տվի ձեզ կոխել …թշնամու բոլոր զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի»: Այստեղ Հիսուսը մեզ ասում է, որ սպառազինել է մեզ հաղթելու աշխարհին այնպես, ինչպես Ինքը հաղթեց:
Թեև մենք կբախվենք այնպիսի մարտահրավերների և լարված իրավիճակների, որոնք միշտ չէ, որ հեշտ կլինի հաղթահարել, Հիսուսը հավաստիացնում է, որ ոչինչ չի կարող մեզ հաղթել, եթե վարվենք ճիշտ եղանակով՝ Իր եղանակով: Օգտագործի՛ր այն իշխանությունը, որ ունես Քրիստոսում, և հաղթահարի՛ր քո արգելքները:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ընդունում եմ այն իշխանությունը և զորությունը, որ Դու տվել ես ինձ Քրիստոսում: Ցո՛ւյց տուր՝ ինչպես քայլեմ Քո իշխանությամբ և Հիսուսի նման հաղթահարեմ այս աշխարհի փորձություններն ու մարտահրավերները: