Ականջ դիր մեղմ, բարակ ձայնին

«Եվ երկրաշարժից հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն»: —Գ Թագավորաց 19.12

Մեր կյանքում խաղաղություն գտնելու համար մենք պարզապես կարիք ունենք հնազանդվելու այն մղումներին, որ Աստված դնում է մեր մեջ ամեն օր: Մղումը մեր ներսում «իմացություն» է, որն ասում է մեզ ինչ անել: Գ Թագավորաց 19.12-ն այս իմացությունը հիշատակում է որպես մեղմ, բարակ ձայն: Մղումը մուրճով գլխին ուժեղ հարվածը չէ:

Գ Թագավորաց գրքում Տերը չօգտագործեց մեծ և ուժեղ քամին, երկրաշարժը կամ կրակը՝ Եղյային մղելու համար: Նրա ձայնը Եղյային հասավ իբրև մեղմ, հանդարտ, բարակ ձայն: Նույնիսկ հարկ չկա, որ մղումը ձայն լինի: Իրականում, Աստված հաճախ ուղղություն է տալիս՝ խոսելով քո սրտին, այլ ոչ թե ականջներին:

Եթե մենք սովորենք լսել Աստծուն և անել Նրա ասածը, կհայտնաբերենք, որ ամեն բան մեզ համար լավ է ընթանում: Ինչ իրավիճակ էլ լինի, մենք կարիք ունենք լսելու Աստծուն և հնազանդվելու Նրա ձայնին: Դու միգուցե չհասկանաս, թե ինչու է Աստված խնդրում քեզ որոշ բաներ անել, սակայն երբ լսես Նրա ձայնին ու հնազանդվես Նրա ուղղությանը, կկարողանաս հանգստանալ Նրա խաղաղության մեջ: Ուստի լսի՛ր Նրան:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ ամեն օր իմ սրտում ուշադիր լինելու Քո մղումներին: Ես ուզում եմ Քո խաղաղությունը, ուստի ես կլսեմ Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon