«…զորացե՛ք Տերով և Նրա զորության կարողությունով»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.10
Ձեր առջև դրված յուրաքանչյուր առաջադրանք հաջողությամբ կատարելու կարևոր բանալին Աստծո զորությանն ապավինելն է: Ձեր ուժը, վերջին հաշվով, կհատի, բայց Աստծո ուժը՝ երբե՛ք:
Կյանքում բազմիցս եղել եմ այնպիսի իրավիճակներում, երբ չեմ իմացել, թե ինչ անեմ, բայց Աստված մշտապես օգնել է ինձ և հասցրել հաղթանակի: Ամեն անգամ Նա լցրել է ինձ Իր զորությամբ, առանց որի չէի կարող հասնել հաջողության: Դուք կարող եք ակնկալել, որ Աստված նույնը կանի ձեզ համար՝ անկախ նրանից, թե ինչ մարտահրավերների առջև եք կանգնած. Աստված ձեր զորությունն է:
Եփեսացիների 6.10-ում Պողոսը հավաստիացնում է, որ Աստված զորություն կթափի մեր կյանքի վրա, երբ մտերիմ փոխհարաբերության մեջ լինենք Նրա հետ: Իսկ Եսայի մարգարեն ասում է, որ ովքեր իմացել են Տիրոջն ապավինելու գաղտնիքը, «թևերով վեր կսլանան արծիվների պես» (Եսայի 40.31): Այս և նման այլ խոսքեր ցույց են տալիս, որ մենք զորանում ենք, երբ գնում ենք Աստծո մոտ այն ամենի համար, ինչի կարիքն ունենք:
Աստված խոստացել է երբեք չթողնել կամ չլքել մեզ: Նա մեզ հետ է մեր ճանապարհի յուրաքանչյուր քայլին և տալիս է զորություն, երբ ունենում ենք դրա կարիքը: