Գրավե՛ք ձեր դիրքը

Գրավե՛ք ձեր դիրքը

«Եվ Հովսափատը խոնարհվեց երեսով մինչև գետին, և ամբողջ Հուդան և Երուսաղեմի բնակիչները ընկան Տիրոջ առջև, որ Տիրոջը երկրպագություն անեն»: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20.18

Երկրորդ Մնացորդաց 20.18-ում Հուդայի թագավորը և ժողովուրդը խոնարհվեցին մինչև գետին և երկրպագություն արեցին, երբ լսեցին Տիրոջ հրահանգը: Աստծուն երկրպագելը մի դիրք էր, որն օգնում էր նրանց պատրաստվելու մարտին: Եթե դուք հենց հիմա պայքարի մեջ եք, խստորեն հորդորում եմ ձեզ ամբողջ անհանգստությունը փոխարինել երկրպագությամբ: Աստծո առջև երկյուղածությամբ ծնկի իջնելը կամ երկրպագության մեկ այլ տեսակ՝ մարտական դիրք է և հոգևոր զորության բանալի:

Աստծուն «փառաբանել»՝ նշանակում է Նրա անվանը արժանի փառք տալ: Այն Աստծո բարության, շնորհքի և մեծության մասին խոսելն է և երգելը: «Երկրպագելը» սահմանվում է որպես ակնածել և ծառայել: Լայն իմաստով այն կարող է համարվել որպես Աստծո, Նրա էության, հատկանիշների, ճանապարհների և պահանջների ճանաչում, որն արտահայտվում է սրտի փառաբանությամբ և գոհությամբ կամ համապատասխան արարքներով:

Աստծո օգնությամբ մենք կարող ենք սովորել պայքարել Նրա, այլ ոչ թե աշխարհի ճանապարհներով: Մեր մարտական դիրքը երկրպագությունն է, և սա մի դիրք է, որը մոտեցնում է մեզ Աստծուն: Յուրաքանչյուր մարտ մենք վարում ենք փառաբանության ու երկրպագության սրտով՝ հավատալով, որ Աստված կգործի մեր կյանքում և մեր հանգամանքների մեջ:


Երբ երկրպագում ենք Տիրոջը, բաց ենք թողնում այն հուզական կամ մտավոր բեռը, որ մեզ ներքև է քաշում: Այն կորչում է Աստծո մեծափառության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon