
«Ուրեմն մեզանից ամեն մեկն իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն»: —Հռոմեացիների 14.12
Շատ մարդիկ երբեք չեն կարողանում իրականացնել Աստծո նպատակն իրենց կյանքում, որովհետև զբաղված են մնացած բոլորին երջանկացնելով: Աշխարհը լի է մարդկանցով, ովքեր կարծում են, որ գիտեն, թե դու ինչ պիտի անես քո կյանքի հետ:
Բայց Աստվածաշունչն ասում է, որ քո ապրած կյանքի համար դու հաշվետու ես լինելու Աստծուն, այլ ոչ թե մեկ ուրիշի: Այդ է պատճառը, որ մենք կարիք ունենք ամեն օր ապրելու Աստծո շնորհքով՝ վարվելով այնպես, որ հաճեցնենք Նրան:
Համարձակվո՞ւմ ես հետևել քո սրտին ավելի, քան ամբոխին: Կենտրոնացա՞ծ ես Քրիստոսի վրա նույնիսկ այն ժամանակ, երբ բազմաթիվ ձայներ փորձում են քեզ հեռացնել քո նպատակից:
Աշխարհում կան երկու տեսակի մարդիկ. նրանք, ովքեր սպասում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, և նրանք, ովքեր ստիպում են, որ բաներ տեղի ունենան: Աստված կանչել է քեզ Իր արքայության մեջ մեծ բաներ անելու, և Նա Քրիստոսով տվել է քեզ անհրաժեշտ ամեն բան դրանք իրականացնելու համար:
Այնպես որ նպատակասլաց եղի՛ր և կյանքդ ապրի՛ր նպատակով: Մի՛ սպասիր՝ նայելով, թե մնացած մարդիկ ինչ են պատրաստվում անել, որպեսզի հետևես նրանց: Աշխուժացի՛ր, որոշո՛ւմ կայացրու և շարժվի՛ր:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ցանկանում եմ իմ կյանքն ապրել՝ հաճեցնելով Քեզ և ոչ թե ուրիշներին: Ես համարձակությամբ ոտք եմ դնում այն նպատակի մեջ, որ Դու ունես ինձ համար: Ես նստած չեմ մնա, այլ նպատակաուղղված կերպով կապրեմ իմ կյանքը Քեզ համար: