«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին բոլոր բաները գործակից են լինում դեպի բարին նրանց, որ նախասահմանելով կանչված են»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.28
Հիասթափության շատ պատճառներ կան՝ սկսած աննշան անախորժությունից մինչև խոշոր անհաջողություններ, և սատանան ցանկանում է օգտագործել մեր կյանքի հիասթափությունները մեր ուրախությունը գողանալու համար: Նա ուզում է պահել մեզ հիասթափված, որպեսզի մենք չստանանք այն ամենը, ինչի համար Հիսուսը մահացավ:
Ինչպիսին էլ լինեն հիասթափության պատճառները՝ ֆիզիկական, հուզական, մտավոր թե հոգևոր, հենց զգում ենք, որ հիասթափությունը մոտենում է, կարող ենք անմիջապես հակառակվել և ձեռնարկել ցանկացած գործողություն, որ Տերը կառաջնորդի:
Հենց սկսում ենք հիասթափություն զգալ (հատկապես, եթե դա կրկնվող խնդիր է), կարևոր է, որ ինքներս մեզ ասենք. «Այսօր ես կենտրոնանալու եմ իմ կյանքում Աստծո բարության վրա: Ինչ էլ կորցրել եմ, համեմատելի չէ այն ամենի հետ, ինչ ձեռք եմ բերել Քրիստոսում»: Այսպիսի վերաբերմունքը թույլ չի տա, որ հիասթափությունները վերածվեն հուսահատության և նույնիսկ ընկճվածության:
Հիսուսը տվեց մեզ «գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ» (Եսայի 61.3): Մենք կարող ենք հագնել այս «պատմուճանը», այլ ոչ թե ընկնել հուսահատության գիրկը, երբ ինչ-որ բան մեր սրտով չլինի: Երբ հակառակվում եք թշնամուն և կատարում գիտակցված, վճռական ընտրություն՝ ուրախությամբ փառաբանելով Աստծուն նույնիսկ դժվար ժամանակներում, կարողանում եք ամեն օր հաղթահարել հիասթափությունները և լինել զորավոր քրիստոնյա: