«Եվ հույսի Աստված լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով՝ հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունով»: —Հռոմեացիների 15.13
Մի քանի տարի առաջ ես անցնում էի շատ դժվար ժամանակների միջով, երբ իմ կյանքում բացարձակապես չկար ո՛չ ուրախություն, ո՛չ էլ խաղաղություն: Ամեն անգամ, երբ որևէ սխալ էի անում, արագ դատապարտում էի ինձ, բարկանում, որ չէի կարողանում «կատարյալ քրիստոնյա» լինել:
Հետո մի օր հանդիպեցի Հռոմեացիների 15-րդ գլխի 13-րդ խոսքին. «Եվ հույսի Աստված լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով՝ հավատալով…»: Ահա, ես գտա:
Ես գիտակցեցի, որ տրվել էի կասկածին ու անհավատությանը՝ թույլ տալով սատանային տանջել ինձ բացասական մտքերով, բարկությամբ և անհամբերությամբ: Ընթացքում ես մոռացել էի, որ Աստծուն հավատալը և Նրա Խոսքին վստահելը բերում է խաղաղություն և հույս ու օգնում հաղթահարելու տկարությունը:
Աստծո Խոսքը ինձ պատասխան տվեց: Հիսուսը սիրում էր ինձ այնքան, որ ներել էր ոչ միայն իմ անցյալի մեղքերը, այլև առաջ էր նայել ու ներել ինձ տկարության այն պահերի համար, որոնք ես կունենայի ապագայում: Հարկ չկար, որ ես սատանային թույլ տայի սողոսկել իր հարցերով կամ անհավատությամբ: Հարկ չկա, որ դու էլ նույնն անես:
Այսօր իմացի՛ր, որ խաղաղությունը, հույսը և ուրախությունը քո առջև են: Գնա՛ Աստծո Խոսքի մոտ ու թո՛ւյլ տուր, որ այն բորբոքի քո հավատքը:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ամեն անգամ, երբ սկսեմ հավատալ թշնամու ստերին, հիշեցրու ինձ Քո Խոսքի ճշմարտությունը: Քեզ հավատալով՝ ես այսօր ընդունում եմ խաղաղություն և ուրախություն: