«Բայց եթե մեկը ձեզնից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան»: ՀԱԿՈԲՈՍ 1.5
Եթե ձեր մեքենայի անվադողերը դուրս են գալիս հավասարակշռությունից, ձեզ սպասվում է խորդուբորդ ճանապարհորդություն: Կարծում եմ, նույնը կարող է պատահել մեր կյանքում: Եթե դուրս գանք հավասարակշռությունից մեկ կամ ավելի բնագավառներում, հնարավոր հարթ ճամփորդությունը կվերածվի խորդուբորդ և անհարմար ճամփորդության:
Հնարավոր է չափն անցնել և դուրս գալ հավասարակշռությունից կյանքի ցանկացած ոլորտում՝ նույնիսկ լավագույն: Կինը կարող է վնասել իր ամուսնությունը՝ չափից շատ կենտրոնանալով երեխաների վրա: Եթե նա ազատ րոպեներն ու ամբողջ եռանդն օգտագործի երեխաներին ծառայելու համար, բայց թերանա ամուսնու կարիքներին ուշադրություն դարձնելու մեջ, նրա ամուսնությունը կտուժի:
Տղամարդիկ (նաև շատ կանայք) խորասուզվում են իրենց աշխատանքի մեջ: Եթե տղամարդն իր ամբողջ ժամանակն անցկացնում է աշխատանքի մեջ՝ անտեսելով կնոջն ու երեխաներին, գուցե նա լավ մատակարար է, բայց ոչ՝ հաջողված ամուսին և հայր. հավասարակշռությունը բանալի է:
Սա վերաբերում է նույնիսկ փոքր բնագավառներին: Ոմանք հազվադեպ են խոսում, իսկ ոմանք՝ չափից շատ: Ոմանք չափից շատ են ծրագրում, իսկ ոմանք՝ ընդհանրապես չեն ծրագրում: Երբեմն չափազանց բարձր ենք մտածում մեր մասին, երբեմն էլ՝ չափազանց ցածր: Նույնիսկ ամենափոքր բաները կարող են դուրս գալ հավասարակշռությունից:
Ազնվորե՛ն նայեք ձեր կյանքին և տեսե՛ք՝ կա՞ արդյոք բնագավառ, որը դուրս է հավասարակշռությունից: Խնդրե՛ք Աստծուց իմաստություն՝ շտկումներ կատարելու համար, որպեսզի ապրեք հավասարակշռված, առողջ, ուրախությամբ լի կյանքով: