«Նրան հավատացողը (վստահողը, ապավինողը, հուսացողը) չի դատապարտվի (Նրան վստահողը երբեք դատաստանի առաջ չի կանգնի, նրա համար չկա մերժում, չկա դատապարտություն)…»: —Հովհաննես 3.18
Աստված ցանկանում է բժշկել Իր ժողովրդին անցյալի ցավերից, որոնք առաջացել են մերժվածությունից: Նա ուզում է, որ դու իմանաս, որ Ինքը երբեք չի մերժի քեզ: Մատթեոսի 11.28-ում Նա ասում է. «Ինձ մոտ եկե՛ք, ամեն վաստակածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և Ես հանգիստ կտամ ձեզ»: Սա վերաբերում է նրանց, ովքեր ջանք են թափում կատարյալ լինել, բայց երբ ձախողվում են, իրենք իրենց տանջում են մեղքի զգացումով:
Հովհաննեսի 3.18-ում Հիսուսը խոսում էր այն մարդկանց հետ, ովքեր փորձում էին ապրել փարիսեցիների օրենքներով: Շատ բան է պահանջվում փարիսեցիներին հաճեցնելու համար, ու նրանք այսօր էլ մեր շուրջն են: Ես համոզված եմ, որ դու նույնպես ճանաչում ես մեկին, ով քեզ հաղորդում է այս ուղերձը. «Ես կընդունեմ քեզ, եթե կատարյալ ձևով գործես ու հաճեցնես ինձ: Կմերժեմ ու ետ կպահեմ իմ սերը, եթե չանես դա»:
Հիսուսը փարիսեցի չէ: Հովհաննեսի 3.18-ում գրված է, որ Նրան հավատացողը երբեք չի մերժվի: Հավատա՛ Նրան, սիրի՛ր Նրան, կառչի՛ր Նրանից, ապավինի՛ր Նրան ու վստահի՛ր Նրան: Այն ժամանակ դու կարող ես իրապես մտնել այն առատ կյանքի ուրախության մեջ, որ Նա առաջարկում է քեզ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, շնորհակալություն ինձ սիրելու և միշտ ընդունելու համար: Ես հավատում եմ Քեզ, սիրում եմ Քեզ, վստահում եմ Քեզ ու ապավինում Քեզ իմ ամբողջ էությամբ: