Հորից դեպի պալատ

Հորից դեպի պալատ

«Եվ Փարավոնն ասաց Հովսեփին. «Որովհետև Աստված այս ամենը քեզ իմացրեց, քեզ պես հանճարեղ և իմաստուն չկա։ Դու իմ տան վրա եղի՛ր, և իմ ամբողջ ժողովուրդը քո բերանին հնազանդվեն. ես միայն աթոռով քեզնից մեծ լինեմ»»: ԾՆՆԴՈՑ 41.39,40

Հորը փոս է, թակարդ կամ ծուղակ: Այն խոսում է կործանման մասին: Սատանան մշտապես ցանկանում է գցել մեզ հորը:

Հովսեփին եղբայրները վաճառեցին ստրկության: Իրականում նրանք նետեցին նրան հորը և մտադիր էին թողնել այնտեղ, մինչև որ մահանա, բայց Աստված ուրիշ ծրագիր ուներ: Հովսեփը վաճառվեց ստրկության և հայտնվեց Եգիպտոսում, որտեղ նրան նետեցին բանտը՝ սրբության հարցում փոխզիջման չգնալու համար: Սակայն ուր էլ Հովսեփը գնում էր, Աստված նրան բարեհաճություն էր տալիս: Ի վերջո, նա փոխադրվեց պալատ և դարձավ երկրորդ մարդը՝ փարավոնից հետո:

Ինչպե՞ս Հովսեփը հորից հասավ պալատ: Ես հավատում եմ, որ դա եղավ դրական մնալու, դառնանալուց հրաժարվելու և Աստծուն համարձակորեն վստահելու շնորհիվ: Թեև շատ դեպքերում նա թվացյալ պարտություն կրեց, սակայն չհրաժարվեց Աստծուն վստահելուց:

Հովսեփն ուներ ճիշտ վերաբերմունք: Նա գիտեր, որ Աստված վերահսկում է նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքի հանգամանքները կարծես դուրս էին գալիս վերահսկողությունից: Նույնը վերաբերում է ձեր կյանքին: Եթե պահպանեք դրական վերաբերմունք՝ իմանալով, որ Աստված վերահսկում է, Նա կարող է հորից փոխադրել ձեզ պալատ այնպես, ինչպես երբեք չեք պատկերացրել:


Անկախ նրանից, թե որտեղից եք սկսել, դուք կարող եք ունենալ հրաշալի ավարտ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon