
«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց կգա իմ օգնությունը. իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրն արեց» (ՍԱՂՄՈՍ 121.1,2):
Մենք պիտի հասունանանք մեր հավատքի մեջ այնքան, որ ամեն անգամ, երբ կարիք լինի իմանալու, թե ինչ պիտի անենք, չվազենք որևէ մեկի մոտ: Ես նկատի չունեմ, որ սխալ է խորհուրդ հարցնել նրանցից, ովքեր, կարծում ենք, ավելի իմաստուն են, բայց սխալ եմ համարում, երբ չափից շատ ենք ապավինում մարդկանց կարծիքներին: Դա վիրավորում է նաև Աստծուն:
Ինչպես տեսնում ենք այսօրվա խոսքում, Դավիթն առաջին հերթին փնտրում էր Աստծուն և գիտեր, որ Աստված էր իր միակ օգնությունը: Նույնը վերաբերում է մեզ. մենք էլ պետք է լինենք Դավթի նման և առաջին հերթին դիմենք Աստծուն: Մենք պետք է սովորություն դարձնենք, որ խորհրդի համար Աստծուն դիմենք որպես մեր «առաջին ընտրություն», այլ ոչ թե վերջին հնարավորություն:
Աստված կարող է Իր ընտրությամբ գործածել որևէ մեկին որոշ բաներ հստակեցնելու, լրացուցիչ մտքեր հաղորդելու կամ հաստատելու համար այն, ինչ արդեն ասել է մեզ, այնպես որ, առաջին հերթին փնտրի՛ր Նրան, և եթե Նա առաջնորդի քեզ որևէ անձնավորության մոտ, հետևի՛ր Նրա առաջնորդությանը:
Թվոց 22.22-40 խոսքերում Աստված նույնիսկ օգտագործեց ավանակին՝ մարդու հետ խոսելու համար: Նա այնքան է ուզում խոսել մեզ հետ, որ կօգտագործի ցանկացած միջոց: Դու կարող ես համոզված լինել, որ եթե հավատում ես, որ Աստված կխոսի քեզ հետ, ապա Նա կգտնի միջոց Իր ուղերձը քեզ հասցնելու համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. առաջին հերթին խնդրի՛ր Աստծո օգնությունը: