Մի՛ կորցրեք ձեզ

Մի՛ կորցրեք ձեզ

«Ով որ իր անձը գտնում է, կկորցնի նրան, և ով որ իր անձն Ինձ համար կորցրեց, նա կգտնի նրան»: ՄԱՏԹԵՈՍ 10.39

Կյանքը երբեմն նման է լաբիրինթոսի, որտեղ հեշտ է մոլորվել: Կարծես յուրաքանչյուրն այլ բան է սպասում մեզնից: Ամեն կողմից մեզ վրա կա ճնշում՝ երջանկացնելու ուրիշներին և բավարարելու նրանց կարիքները:

Երբ փորձում ենք դառնալ այն, ինչ ուրիշները ցանկանում են, որ լինենք, ընթացքում կարող ենք կորցնել ինքներս մեզ: Հնարավոր է՝ չբացահայտենք, թե ինչ մտադրություն ունի Աստված մեզ համար, որովհետև ջանասիրաբար փորձում ենք գոհացնել ուրիշներին, մինչդեռ գոհ չենք ինքներս մեզնից:

Տարիներ շարունակ ես փորձում էի լինել այն, ինչ իրականում չէի, և ամբողջովին խճճվում էի: Ես պետք է սթափվեի և ինքս ինձ հարցնեի. «Ո՞ւմ համար եմ ապրում: Ինչո՞ւ եմ անում այս ամենը: Մի՞թե դարձել եմ մարդկանց հաճեցնող: Արդյո՞ք Աստծո կամքի մեջ եմ»:

Դուք է՞լ եք կորցրել ձեզ: Հուսախաբվա՞ծ եք ուրիշների պահանջները բավարարելու փորձերից՝ միաժամանակ ինքներդ անբավարար զգալով: Եթե այդպես է, կարող եք համառել և վճռական լինել իմանալու ձեր ինքնությունը, ուղղությունը և կոչումը՝ Աստծո կամքը ձեր կյանքի համար: Դուք կգտնեք ինքներդ ձեզ՝ մոտենալով Աստծուն, բացահայտելով և իրականացնելով Նրա կամքը ձեր կյանքի համար:


Եթե ի սրտե նվիրվեք Աստծո կամքը կատարելուն, կգտնեք ձեր իսկական ինքնությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon