Ներքին կյանք

Ներքին կյանք

«Սուրբ Հոգին նրանով ցույց էր տալիս, որ դեռ սրբությունների (Սրբություն Սրբոցի) ճանապարհը բաց չէր, քանի որ առաջին խորանը (նրա արտաքին բաժինը) դեռ ընդունվում էր և հաստատ կանգնած էր» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 9.8):

Հին կտակարանի խորանն ուներ երեք բաժին: Այն բաղկացած էր արտաքին գավիթից, երկրորդ բաժնից, որ կոչվում էր Սրբարան, և Սրբություն Սրբոցից, որը ներքին սենյակն էր: Միայն քահանայապետը կարող էր մտնել Սրբություն Սրբոց, որովհետև այնտեղ Աստծո ներկայությունն էր:

Մենք՝ որպես մարդ արարածներ, նույնպես եռամաս ենք: Մենք ունենք մարմին, շունչ և հոգի: Այսօրվա խոսքը հաստատում է, որ քանի դեռ շարունակում ենք ընդունել արտաքին բաժինը, որը մեր մարմնի և շնչի նմանությունն է, ապա Սրբություն Սրբոցի (մեր հոգու նմանության) ճանապարհը բաց չէ: Պարզ ասած՝ եթե ենթարկվում և սպասարկում ենք մարմնին, ապա երբեք չենք ճաշակի Աստծո ներկայությունը և չենք բնակվի նրա մեջ: Օրինակ՝ եթե ես բարկացած եմ, չեմ ճաշակի Աստծո ներկայությունը:

Մեր մարմինը միշտ պահանջներ կներկայացնի, որովհետև այն եսասեր է և իրենն է ուզում, բայց մենք չպետք է տրվենք այս պահանջներին: Կարող ենք պարզապես ասել. «Ես այլևս չեմ ընդունում քեզ, դու իշխանություն չունես ինձ վրա»: Երբ հակառակվում ենք մարմնավոր կյանքի պահանջներին, մենք պատվում ենք Աստծուն և կարողանում ճաշակել Նրա ներկայությունը: Այսօրվա ուղերձը պարզ է. «Ասա ոչ՝ քո «ես»-ին, և այո՝ Աստծուն»: Աստվածաշունչն ասում է, որ մենք մեռած ենք մեղքին: Մեղքը մեռած չէ. այն միշտ կփորձի քաշել մեզ դեպի իրեն, բայց մենք կարող ենք ասել՝ ո՛չ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ ապրիր մարմնավոր կյանքով՝ սպասարկելով մարմնավոր բնության ցանկություններին ու մղումներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon