Վերապրել Աստծո սերը

Վերապրել Աստծո սերը

«Սրանով Աստծո սերն երևաց մեզանում, որ Աստված Իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ Նրանով կյանք ունենանք»: Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.9

Եթե շատերին հարցնեք. «Դուք արժանի՞ եք սիրո», նրանք անկեղծորեն կմտածեն. «Ո՛չ, իրականում՝ ո՛չ»:

Ես գիտեմ, որ սա ճշմարիտ է, որովհետև ինքս մտածում էի, որ արժանի չեմ սիրո, մինչև որ չհասկացա Աստծո սիրո ճշմարիտ էությունը և Նրա՝ ինձ սիրելու պատճառը: Քանի որ ես՝ որպես Աստծո զավակ, ունեի այսպիսի սխալ պատկերացում իմ արժեքի մասին, դա ազդում էր ուրիշների հետ իմ վարվելակերպի վրա: Ես անհամբեր էի մարդկանց նկատմամբ, օրինապաշտական էի, կոպիտ, դատող, բիրտ, եսասեր և աններողամիտ:

Իմ կյանքում եկավ ճեղքում այն ժամանակ, երբ Աստված սկսեց ցույց տալ, որ ես չէի սիրում ուրիշներին, որովհետև երբեք չէի ընդունել Նրա սերը: Այո՛, ես գիտեի, որ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված սիրում է ինձ, բայց չէի հասկացել և սրտումս չէի ընդունել դա որպես իրականություն:

Ճշմարտությունն այն է, որ Աստծուն հաճելի է մեզ սիրելը: Երբ հասկանում եք, որ սիրված եք Աստծուց ո՛չ այն պատճառով, որ ինչ-որ բան եք արել կամ չեք արել, այն ժամանակ կարող եք վերջ տալ Նրա սիրուն արժանանալու կամ Նրա սերը վաստակելու փորձերին և պարզապես ընդունել ու վայելել այն: Սա կարևոր քայլ է Հոր հետ սերտ փոխհարաբերության մեջ ապրելու համար:


Ամեն օր տասն անգամ բարձրաձայն ասե՛ք. «ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ԻՆՁ»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon