Ի՞նչն է ձեզ ետ պահում

Ի՞նչն է ձեզ ետ պահում

«Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դե՛ն գցենք ամեն ծանրություն… և համբերությամբ վազենք… »: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.1

Երբ Եբրայեցիների գրքի հեղինակը գրեց, որ մենք կարող ենք դեն գցել ամեն ծանրություն, նա մտածում էր իր օրերի վազորդների մասին, որոնք բառացիորեն դեն էին գցում իրենց հագուստը և մնում հասարակ կիսավարտիքով: Նրանք համոզվում էին, որ ոչինչ չէր կարող խանգարել իրենց, որպեսզի վազեին այնքան արագ, որքան հնարավոր էր: Նրանք վազում էին հաղթելու համար:

Աստծուն մոտենալու համար կարևոր է քննել մեր կյանքը և դեն նետել ցանկացած բան, որ խճճում է մեզ կամ հեռացնում Նրանից: Նրա հետ սերտ փոխհարաբերության մեջ լինելու համար անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչը վշտացնում է Նրան և շեղում մեզ՝ թույլ չտալով իրականացնել Աստծո ծրագիրը մեր կյանքի համար:

Մենք հաճախ կարիք ունենք աչքի անցկացնելու մեր կյանքը և դեն նետելու այն ամենը, ինչը հեռացնում է մեզ Աստծուց: Առանց սա անելու անհնար է հոգևոր աճ ունենալ: Երբ Աստված ձեզ ցույց է տալիս որևէ բան, որ պետք է դեն նետել, քաջալերում եմ, որ անեք՝ առանց վարանելու: Մի՛ վիճեք Աստծո հետ, կամ՝ մի՛ խղճացեք ինքներդ ձեզ. այն, ինչ Նա խնդրում է անել, վերջին հաշվով, ձեզ օգուտ կբերի: Լինի դա կործանարար ընկերություն, վնասակար սովորություն, վիրավորանք կամ որևէ այլ մեղք. համարձա՛կ եղեք լուծելու դրա հարցերը: Խնդրե՛ք, որ Աստված օգնի ձեզ, այնուհետև զորություն ստացե՛ք Նրանից և Նրա Խոսքից:


Մի կողմ դրե՛ք այն ամենը, ինչը խանգարում է ձեզ, և վազե՛ք սրբության ասպարեզը: Վարձքը հենց Ինքը՝ Աստված է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon