Աղոթքի միջոցով ընդունել Աստծո զորությունը

«Նա որ իր մարմնի օրերում աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր Նրան, որ կարող էր ազատել Նրան մահից, և լսվեցավ Իր բարեպաշտության համար»: —Եբրայեցիների 5.7

Աղոթքն այնքա՜ն զորավոր է. այն մարդկանց սրտերը՝ երկրի վրա, միացնում է Աստծո սրտին՝ երկնքում: Երբ աղոթում ենք, միանում ենք Աստծուն, և Նա ազդում է մեր ամենօրյա կյանքի վրա այնպես, որ վեր է մեր պատկերացումից:

Ես հավատում եմ, որ աղոթքը մեծագույն զորություններից մեկն է, որ հասանելի է ամբողջ տիեզերքում: Դա կարող է համարձակ պնդում թվալ, սակայն դա ճշմարիտ է:

Աղոթքը դուռ է բացում Աստծո համար, որ Նա գործի: Դա այն գործունեությունն է, որի մեջ մենք կարող ենք այս երկրի վրա ներգրավվել, երբ կարիք ունենք, որ երկնքի զորությունը մուտք գործի մեր կյանքի մեջ և բերի իմաստություն, ուղղություն, քաջալերում կամ հրաշագործ ճեղքում: Աղոթքը միացնում է մեզ Աստծո զորության հետ, և այդ է պատճառը, որ այն ավելի մեծ ուժ է, քան որևէ այլ բան, որ մենք կարող ենք երբևէ պատկերացնել: Նույնիսկ Հիսուսը կարիք ուներ աղոթելու և ստանալու այդ զորությունը, երբ երկրի վրա էր:

Միայն Աստծո զորությունը կարող է բերել խաղաղություն և ուրախություն, շնորհել իմաստություն, տալ արժանապատվության զգացում ու կյանքի նպատակ և գործել ամեն տեսակ հրաշքներ:

Դու ուզո՞ւմ ես, որ այդ զորությունը գործի քո կյանքում: Այդ ժամանակ աղոթքը դարձրու առաջնահերթություն:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, աղոթքի զորությունը միանգամայն ապշեցուցիչ է: Ես ուզում եմ միանալ Քեզ ու տեսնել, թե ինչպես ես գործում իմ կյանքում, ուստի ես հանձն եմ առնում մնալ Քեզ հետ աղոթքի մշտական վիճակում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon