Պատրա՞ստ եք մարզվելու

«Հենց ձեր կոչումին մտիկ արեք, եղբայրնե՛ր, որ ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողմից, և ոչ թե շատ զորավորներ, և ոչ թե շատ ազնվականներ. այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, և այս աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 1.26,27

Արագ հայացք նետելով Հիսուսի ընտրած աշակերտներին՝ տեսնում ենք, որ Աստված միշտ չէ, որ ընտրում է նրանց, ովքեր համապատասխան են թվում: Կարևոր չէ, թե, ձեր կարծիքով, ինչ պարգևներ, տաղանդներ և փորձառություններ են պակասում ձեզ. Աստված կտրամադրի անհրաժեշտ ուսուցում և մարզում, որպեսզի անեք այն, ինչ Նա կանչել է ձեզ անելու:

Նա կպատրաստի ձեզ այնպես, ինչպես Ինքն է նախընտրում, թեև դա կարող է ընդունված չլինել բոլորի կողմից: Ոչ հաճախ, բայց երբեմն Նա կանի դա պաշտոնական ուսուցման միջոցով: Եթե պատրաստ լինեք մարզվելու, Աստված կօգտագործի ամեն բան ձեր կյանքում, որպեսզի մարզի ձեզ: Ցավոք, շատերն ունեն մեծ կոչում իրենց կյանքում, բայց չափազանց անհամբեր են, որպեսզի անցնեն նախապատրաստական փուլով և զինվեն առաջադրանքի համար:

Եսթերը պետք է նախապատրաստվեր մեկ տարի, նախքան թույլտվություն կստանար կանգնելու թագավորի առջև: Տասներկու ամիս շարունակ նա համբերատար անցավ մաքրման գործընթացով, և Աստված գործածեց նրան, որպեսզի փրկեր նրա ժողովրդին չարասիրտ Համանի չար ծրագրից:

Եթե զգում եք, որ որակավորված չեք այն բանի համար, ինչ, հավատում եք, որ Աստված կանչում է ձեզ անելու, թույլ մի՛ տվեք, որ դա կանգնեցնի ձեզ: Նա կլինի ձեր մարզիչը: Սովորե՛ք այն, ինչ Նա սովորեցնում է ձեզ այս ժամանակաշրջանում, և պատրա՛ստ եղեք քայլ անելու, երբ հնարավորություն ընձեռվի:


Աստված կզինի ձեզ այն տեսիլքի համար, որ տվել է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon